Բորիս Ջոնսոնն աճուրդում վաճառել է Զելենսկու բաճկոնը (լուսանկարներ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կրած բրդյա բաճկոնը Christie's աճուրդում վաճառվել է 90 հազար ֆունտ ստեռլինգով, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով ղեկավարում էր աճուրդը, Զելենսկուն անվանել է «մեր ժամանակի ամենազարմանալի առաջնորդներից մեկը»։
«Այն փաստը, որ պարոն Զելենսկին դարձավ Ուկրաինայի նախագահ, աղետ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, բայց բարօրություն է Ուկրաինայի և աշխարհի համար»,- ասել է Ջոնսոնը աճուրդի ժամանակ։
Ցանկացողները կարող էին գնել Ուկրաինայի հետ կապված մի շարք այլ իրեր։ Օրինակ՝ աճուրդի հանված իրերի թվում կար աքլորի տեսքով սափոր, որը Ջոնսոնին էին նվիրել Ուկրաինայի նախագահի հետ Կիևում զբոսանքի ժամանակ։