Մերձդնեստրում պայթյուններ են որոտացել
Մերձդնեստրի Վորոնկովո գյուղի մոտ՝ Ուկրաինայի հետ սահմանին, մայիսի 6-ի երեկոյան չորս պայթյուն է որոտացել՝ հայտնել են չճանաչված հանրապետության ներքին գործերի նախարարությունից:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքից երկու պայթուցիկ սարք է նետվել Մերձդնեստրի տարածք, ապա մեկ ժամ անց հարձակումը կրկնվել է:
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ սա Վորոնկովո գյուղի շրջանում ակտիվ գործողությունների երկրորդ դեպքն է. առաջին հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 5-ին:
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին և 26-ին, Մերձդնեստրում ահաբեկչական երեք հարձակում էր տեղի ունեցել։ Հանրապետության ողջ տարածքում ահաբեկչական վտանգի կարմիր՝ ամենաբարձր մակարդակ է սահմանվել: