Իսրայելը քննարկում է ռուս-ուկրաինական պատերազմում չեզոք դիրքը խախտելու մտադրությունը. շարժառիթը Լավրովի հայտարարությունն է
ՌԴ ԱԳՆ-ն Իսրայելին մեղադրել է «Կիևի նեոնացիստական ռեժիմին» աջակցելու մեջ։ Ամեն ինչ սկսվել է Սերգեյ Լավրովից, նա ասել է, որ «Հիտլերը հրեական արյուն ուներ»։
Այժմ Իսրայելում քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում չեզոքությունից հրաժարվելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է Մեդուզա լրատվամիջոցը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Իսրայելի կառավարությանը «Կիևի նեոնացիստական ռեժիմին» աջակցելու մեջ։ Այսպես, ԱԳՆ-ն «ուշադրություն է հրավիրում» Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի մեկնաբանությանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ։
Իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լավրովն ասել է, որ «Հիտլերը հրեական արյուն ուներ», իսկ «ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են»։
«Դա ռասիզմի բացահայտ մակարդակ է»,-Լապիդը պատասխանել է Լավրովի հայտարարությանը։