Հայտնի է, թե ինչ հնարավոր կորուստներ են սպասվում Իտալիային
Իտալիան կարող է կորցնել ավելի քան 500 հազար աշխատատեղ, եթե հրաժարվի ռուսական գազից։ Այս եզրակացության են եկել Corriere della Sera-ի լրագրողներն իրենց հետազոտություններից հետո։
Վառելիքի չափազանց բարձր գների պատճառով ձուլարանները, ապակու, կերամիկայի և թղթի գործարանները կարող են փակվել։ Այս դեպքում այս տարի 293 հազար իտալացի առանց աշխատանքի կմնա, իսկ հաջորդ տարի՝ 272 հազար:
Intesa Sanpaolo-ն գնահատում է, որ այսօր իտալական ամենաաղքատ ընտանիքների մեկ հինգերորդը ծախսում է իրենց եկամտի 48%-ը էներգիայի և սննդի վրա, մինչդեռ ամենահարուստները ծախսում են 27%-ը։
Այսպիսով, էլեկտրաէներգիայի թանկացման պայմաններում 5 մլն տնային տնտեսություններ չեն կարողանա հոգալ իրենց ծախսերը։ Երկիրը կզգա վառելիքի դեֆիցիտ՝ ընդհանուր ներմուծման 18%-ի չափով։