Գալուստ Սահակյանի կնոջ 20 միլիոնը գերազանցող շահաբաժինը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի նախագահից պատգամավոր դարձած Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Գալուստ Սահակյանը հայտարարագրել է միայն այս տարվա հունվարի 1–ից մինչև մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները, որոնք կազմել են 5 միլիոն 305 հազար դրամ և ստացվել 5 միլիոն 173 հազար դրամ աշխատավարձից և 132 հազար դրամ կենսաթոշակից:
Ի տարբերություն պատգամավոր ամուսնու, կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, ով ներկայացրել էր իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը, նախորդ տարի 10 միլիոն 250 հազար դրամով հողամաս է գնել: Դրամական միջոցների առումով նույնպես Գալուստ Սահակյանի կինը պաշտոնյա ամուսնուց շատ ավելի հարուստ է: Վերջինս հայտարարագրել է 141 միլիոն 816 հազար դրամ դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները նույնպես բավական շատ են՝ 25 միլիոն 633 հազար դրամ, որոնք ստացվել են 1 միլիոն 385 հազար դրամ աշխատավարձից, 23 միլիոն 678 հազար դրամ շահաբաժնից և 568 հազար դրամ կենսաթոշակից:
Արմեն Աշոտյանը գումարի կարիք ունի՞. 36 միլիոն դրամի վարկ է վերցրել
Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ այդմ` Աշոտյանն ունի 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Ու թեև նա ավտոտնակ ունի, սակայն ավտոմեքենա ունենալու մասին որևէ տեղեկություն իր հայտարարագրում չկա:
Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ՝ մայիսի 18–ին, Աշոտյանի բանկային հաշիվների վրա եղել է 20 միլիոն 385 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 79 հազար դրամ աշխատավարձից և 10 միլիոն դրամ ու 50 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից:
Հիշեցնենք, որ Աշոտյանը երկար տարիներ՝ 2009–16 թթ. զբաղեցնում էր Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: ՀՀԿ անդամ է 2002 թ.: Կրկին պատգամավոր է եղել 2007–09 թթ.:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում