Մինչև տեսնեն՝ ինչ է լինում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Որքան բողոքի ակցիաները ավելի մեծ թափ են ստանում, այնքան ջղագրգիռ են դառնում քպականները: Նրանցից ոմանք ընդդիմության ու ակցիաներին մասնակցող քաղաքացիների մասին այնպիսի բառապաշար են կիրառում, որ նույնիսկ «ծանր վիրավորանք» հոդվածը կարող է քիչ լինել:
Սակայն ուշագրավ է, որ «ավանգարդում» ընդամենը 10-15 քպականներ են, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց «հունանավետիսյանությամբ»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խմբակցության մեծամասնությունը պարզապես աշխատում է առայժմ ստվերում մնալ, մինչև տեսնեն՝ ինչ է լինում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ընդամենը մեկ ժամ անց ՔՊ խմբակցության մոտ 40 պատգամավոր պատրաստ է ընտրել ընդդիմության առաջարկած թեկնածուին:
Երեկ էլ մեր քպական աղբյուրը փոխանցեց, որ հանրահավաքի և ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով քպականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ:
Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով մեր հարցը, միայն ասաց. «Չեմ մեկնաբանում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում