+10 կիլոգրամ. Սիրուշոյի կլորիկ փորիկն ու հավաքած կիլոգրամները
Ամենաճանաչված հանրային դեմքերից մեկը՝ սիրված երգչուհի Սիրուշոն, համարվում է մերօրյա ամենաքննարկվող հայտնիներից մեկը: Չնայած նրան, որ երգչուհին ցանկանում է գաղտնի պահել իր անձնական կյանքը, սակայն, այնուամենայնիվ, որոշակի բաներ կան, որ անհնար է թաքցնել հանրությունից, դրանցից մեկն էլ նրա հղիության լուրն էր:
Այն շատ բուռն ընդունվեց հանրության կողմից և մինչ այսօր էլ հետաքրքրության կիզակետում է: Երգչուհին հաճախակի լուսանկարներ չի հրապարակում, սակայն Pressmedia.am-ի աչքից չվրիպեց, որ Սիրուշոյի ֆան էջը երգչուհու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզ երևում է ոչ միայն նրա կլորիկացած փորը, այլև
հավաքած կիլոգրամները:
Հետևորդները հավաստիացրել են, որ երգչուհին գիրացել է մոտ 10 կիլոգրամ: Դատեք ինքներդ: