Վանաձորում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը պրոռեկտորի որդի է. 8 տարի առաջ իրեն ծեծելու համար մարդ էր սպանել
News.am-ը գրում է.
Վանաձորում դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած Դավիթ Քոչարյանը Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի տնտեսական գծով տեղակալ Կորյուն Քոչարյանի որդին է:
Դավիթ Քոչարյանը 2008թ. նոյեմբերից գտնվում էր կալանքի տակ` 23-ամյա Վահան Թոփալքարաջյանին սպանելու համար: Դեռեւս այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2008թ. նոյեմբերի 24-ին Քոչարյանն իր հանգուցյալ պապին պատկանող ավտոմեքենայով հետապնդել է Թոփալքարաջյանին եւ Ուսանողական փողոցի թիվ 9/1 հասցեում գործող խանութի մոտ որսորդական հրացանից կրակել ու սպանել նրան։ Այնուհետեւ Քոչարյանը նույն ավտոմեքենայով դիմել է փախուստի Գոռ Վարդանյանի եւ Պավել Ադամյանի հետ: Զենքն, ի դեպ, հաշվառված է եղել հենց Քոչարյանի անունով:
Դավիթ Քոչարյանն այդ ժամանակ 2-րդ կուրսի ուսանող էր, լուրեր էին տարածվել, որ նա այդ քայլին դիմել է վրեժխնդրությունից ելնելով. 23-ամյա Վահանը նախկինում նրան մի քանի անգամ ծեծել է:
Շարունակությունը` այստեղ