Կիևը մեղադրանքներ է հնչեցրել Վրաստանի իշխանությունների հասցեին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Վրաստանի իշխանություններn իրենց տարօրինակ են պահում, և ընտրություններին վրաց ժողովուրդը կգնահատի նրանց քաղաքականությունը։ Այս մասին ուկրաինացի քաղաքական գործիչը հայտարարել է «Фейгин лайв»-ի եթերում՝ խոսելով Կիևին Արևմուտքից աջակցության մասին։
«Մեզ ասացին (որ) դուք մեր աշխարհի մի մասն եք, մենք պայքարում ենք ձեզ համար: Նրանք մտադիր են պաշտպանել նաեւ Մոլդովային։ Եվ նրանք կպաշտպանեին Վրաստանը, եթե Վրաստանի ներկայիս ղեկավարությունն իրեն տարօրինակ չպահեր։
Վրաստանն ինքնիշխան տերություն է, և Վրաստանի ժողովուրդը կորոշի, թե ինչ քաղաքականություն է վարում Վրաստանը։ Ուկրաինան չի միջամտում ձեր ինքնիշխան քաղաքականությանը։ Բայց ձեզ, ձեր հայտարարությունները, ձեր քաղաքականությունը վրաց ժողովուրդը կգնահատի ընտրություններում»,- ասաց Արեստովիչը և «ջերմ ողջույններ» փոխանցել վրացական իշխանություններին։
Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին դատապարտել է Ալեքսեյ Արեստովիչի այս հայտարարությունը:
«Ավանդաբար, ինչպես նախկինում, Վրաստանի կառավարությունն ու ԱԳՆ-ն անում են հնարավոր ամեն ինչ՝ օգնելու մեր բարեկամ Ուկրաինային այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս գործընթացը եղել է և այդպես կլինի։ Ցավոք սրտի, նման հայտարարությունները մեծ վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին, և մենք հուսով ենք, որ նման հայտարարություններ չեն լինի և, հետևաբար, դա չի բարդացնի երկկողմ հարաբերությունների այս տեսակը։ Մենք ձգտում ենք շարունակել աշխատել այս ռեժիմով, ինչպես արել ենք, և փորձում ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները, և ցավալի է, որ շրջանառվում են այնպիսի անհասկանալի հայտարարություններ, որոնք միայն վնաս են հասցնում երկրների հարաբերություններին»,- ասել է Դարչիաշվիլին։