Մոսկվայում ՃՈ տեսուչը ՀՀ քաղաքացուն 2 մլն ռուբլի է վճարել լռության դիմաց
Մոսկվայում Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցը կաշառք է տվել ավտոմեքենայի վարորդին, ում կանգնեցրել էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Mash-ը:
32-ամյա Սուրեն Վանեցյանը BMW-ի ղեկին հակառակ գծով երթևեկել է Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկով, ինչից հետո տեսուչը նրան կանգնեցրել էր:
Իրավապահը սկսել է արձանագրություն կազմել, բայց Վանեցյանին հաջողվել է տեսուչին համոզել «պայմանավորվել»՝ նրան 10 000 ռուբլի կաշառք տալով: Կաշառքը փոխանցելուց հետո Վանեցյանը ոստիկանին հայտնել է, որ նկարահանել է ամբողջ տեղի ունեցածը և նրանից պատասխան կաշառք է պահանջել 2 մլն ռուբլի չափով՝ տեսանյութը Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ղեկավարությանը ցույց չտալու համար:
Տեսուչը վարորդին տվել է նշված գումարը, բայց դրանից հետո Վանեցյանը ևս 12 մլն ռուբլի է պահանջել: Ոստիկանը որոշել է ամեն ինչ խոստովանել ղեկավարությանը:
Ներկայումս Սուրեն Վանեցյանը ձերբակալված է շորթման համար: