Ռուսաստանի երեք շրջաններում տեղի են ունեցել պայթյուններ
Բելգորոդից ոչ հեռու, ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, այրվում էր զինամթերքի պահեստ։ Ինքը՝ մարզպետն ասել է, որ արթնացել է «մոտ 3:35-ին պայթյունի նման բարձր ձայնից»։ Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ, ըստ նրա, շրջանի երկնքում որսացել է ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն ասել է, որ իր տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգը «հայտնաբերել և հաջողությամբ ոչնչացրել է փոքր չափի հետախուզական անօդաչու թռչող սարք»: Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը։
Ռուսաստանի շրջաններում պայթյունների, անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության մասին լուրերի ֆոնին ԱԴԾ-ն չորեքշաբթի հայտարարեց երկու ռուսների ձերբակալության մասին, ովքեր իբր դիվերսիա են պատրաստել Բելգորոդի մարզում «տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկում»։ Հատուկ ծառայությունը նրանց անվանել է «ուկրաինական նացիզմի կողմնակիցներ»։