ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան վաղը կժամանի Ադրբեջան։ Այս պաշտոնում սա նրա երկրորդ այցն է Հարավային Կովկաս։
Ուղևորությունը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների և Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի գործընկերների միջև կանոնավոր խորհրդակցությունների մի մասն է:
«Սա կարևոր հարթակ է գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները վերանայելու և ապագա քաղաքական երկխոսության և համագործակցության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար, հատկապես Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում», - ասել է նա APA-ին:
Կոլոմինան այս օրերին արդեն եղել է Հայաստանում և Վրաստանում։ Ադրբեջանում նախատեսված են նրա հանդիպումները երկրի ղեկավարության հետ։