Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFP In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible Banking Kindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATION
Region

Բայդենի ուղերձից հետո Անկարայից մեկը մյուսի հետևից քննադատություններ են հնչում

Թուրքիայի բարձր ղեկավարությունը շարունակում է արձագանքել Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին, թեև Ջո Բայդենը արդեն երկրորդ տարին է, որ կիրառում է «ցեղասպանություն» բառը։ Արտգործնախարարից հետո այսօր էլ Թուրքիայի պաշտպանության նախարարն է հայտարարել, թե «ցեղասպանության մասին պնդումներն անհիմն են, և թուրքական պատմությունը մաքուր է»:

«Ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն այս թեմայով մեր պատմաբանների ներկայացրած իրողությունները: Այդ պնդումները առաջ քաշողները պատմությունից թշնամություն են քաղում: Այս գործելակերպը ոչ մի կերպ չի ծառայում տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը», - ասել է Հուլուսի Աքարը:

Նա պնդել է, թե «ԱՄՆ աղբյուրներում 1915 թվականին վերաբերող աշխատություններ կան, որտեղ նույնպես չկա ցեղասպանություն ձևակերպումը»: Նրա համոզմամբ` ներկայումս այդ իրադարձությունները քաղաքական նպատակներով խեղաթյուրվում են. «Մեր պատմությունը մաքուր է, ամաչելու ոչինչ չունենք»:

Միացյալ Նահանգների նախագահի ուղերձից հետո Անկարայից մեկը մյուսի հետևից քննադատություններ հնչեցին: Առավել կոշտ բառապաշար օգտագործել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ԱՄՆ-ին կոչ անելով հայելու մեջ նայել:

«Միլոնավոր մարդկանց մահվան տանող, համաշխարհային պատերազմներ հարուցող, զանգվածային ոչնչացման զենքեր սարքող, ատոմային ռումբ կիրառող, ստրկավաճառություն անող, մարդկանց գազանանոցներում ցուցադրող ժամանակակից բարբարոսներ: Մեր պատմության մեջ ցեղասպանության, էթնիկ զտման, Հոլոքոստի բիծ չկա»,- Թվիթերում գրել է Քալընը:

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում արևմտյան առաջնորդներին, մասնավորապես Ջո Բայդենին և Էմանյուել Մակրոնին մեղադրել էր երկերեսանի մոտեցման համար:

«Արևմտյան որոշ առաջնորդներ վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նույն մարդիկ 1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման, և սա նրանց երկերեսանիության ամենացայտուն օրինակն է»,- գրել էր Չավուշօղլուն։

Ավելի վաղ նաև Թուրքիայի ԱԳ նախարարությունն էր հայտարարություն տարածել՝ դատապարտելով «քաղաքական նպատակներով պատմական իրողությունները խեղաթյուրող նմանօրինակ հայտարարություններն ու որոշումները»:

Արտաքին գերատեսչությունն ընդգծել էր, թե «Թուրքիան հարգանքով հիշում է օսմանյան բոլոր քաղաքացիների, այդ թվում` հայերի ապրած ցավերը և մերժում է այդ վիշտը քաղաքականության նյութ դարձնելու փորձերը»:

«Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության և կայունության հաստատման համար: Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը այս մտադրության ևս մեկ ցուցիչ է»,- ասված էր հայտարարության մեջ: