Արփինե Հովհաննիսյանի՝ ՔԿԱԳ–ի պետի պաշտոնը զբաղեցնող մայրը 40 միլիոն դրամից ավել եկամուտ է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի նախագահի
առաջին տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ով այս պաշտոնում է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ այդմ, ԱԺ փոխնախագահի սեփականությունն է համարվում «TOYOTA PRIUS 1.8 HYBRID» մակնիշի ավտոմեքենան և մեկուկես միլիոն դրամ դրամական միջոցները: Արփինե Հովհաննիսյանի՝ հունվարի 1–ից մինչև մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 4 միլիոն 983 հազար դրամ, որը ստացվել է երկու տարբեր աշխատավարձերից:
Արփինե Հովհաննիսյանի մայրը, ով Էրեբունի և Նուբարաշեն ՔԿԱԳ տարածքային բաժնի պետն է, նույնպես ներկայացրել է իր հայտարարագիրը, սակայն 2016 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ որի՝ ԱԺ փոխնախագահի մոր եկամուտները նախորդ տարի կազմել են 40 միլիոն 289 հազար դրամ, որից միայն 2 միլիոն 789 հազար դրամն է եղել աշխատավարձ, իսկ մնացած 18 և 19 միլիոն 500 հազար դրամը գույքը օտարելուց ստացված գումարն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում