Արա Բաբլոյանը ԱԺ նախագահ դառնալու պահին ավելի քան 80 հազար դոլար փոխառություններ է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 28–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նորընտիր ԱԺ նախագահը հայտարարագրել է թվով 12 անշարժ գույք, այդ թվում 10 հողամաս, առանձնատուն և հողին ամրակայված այլ անշարժ գույք: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18–ի դրությամբ կազմել են 21 միլիոն 543 հազար դրամ, 17 հազար 250 ԱՄՆ դոլար, 9 հազար 500 եվրո և 7 հազար շվեյցարական ֆրանկ:
Նա նաև փոխառություններ է ունեցել, որոնք կազմել են 11 միլիոն ու 12 միլիոն 700 հազար դրամ և 10 հազար ու 21 հազար 300 ԱՄՆ դոլար:
Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ձեռք բերած տարեկան եկամուտները կազմել են 13 միլիոն 507 հազար դրամ, որից 3 միլիոն 174 հազար, 8 միլիոն 104 հազար և 890 հազար դրամը աշխատավարձերից է ստացվել, 630 հազար և 387 հազար դրամը տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից, իսկ 320 հազար դրամն էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճարն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում