Հայտնի է Ուկրաինաում զատկի օրվա ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը
Խարկովի շրջանի այսօրվա գնդակոծության պատճառով 2 խաղաղ բնակիչ է զոհվել։ Կա ևս 11 վիրավոր։ Այս մասին հայտնել է Մեդուսա ուկրաինական լրատվամիջոցը։
Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ օրվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Զոլոչևսկի և Չուգուևսկի շրջանները։ Նախնական տվյալներով՝ 6 մարդ վիրավորվել է Չուգուեւում, հինգը՝ Մալինովկայում, մեկը՝ Զոլոչեւում։ Հայտնի է նաև Խարկովում և Չուգուևում 2 զոհվածների մասին։