Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Lifestyle

12-ից հետո, էդ նույն ոստիկանները մեզ հետ թփերի մեջ սեքսով են զբաղվում, օգտվում են մեր ծառայություններից անվճար...

Կայքերից մեկը լուսանկարներ է հրապարակել կոմայգու հատվածում երեկոյան ժամերին մարմնավաճառությամբ զբաղվող տրանսվիստիտների մասին: Նյութում եղած ֆոտոները մեզ զարմացրեց, քանի որ ինչքան էլ տրանսները համարձակ լինեն, հաստատ լրագրողի ֆոտոխցիկի առջև այդպես համարձակ կեցվածք չեն ընդունի, ուստի փորձեցինք պարզել, թե՞ երբվանից և ինչն է պատճառը, որ այդքան համարձակ են դարձել:

Նամանավանդ, որ ընդամենը մի քանի օր առաջ անցնում էինք այգու այդ հատվածով, երկու մեքենա էին կանգնած, մեկը դատարկ էր. բավականին պատկառելի արտաքինով ու տարիքով մեկը, որ բանակցում էր տրանսների հետ մեզ տեսնելով կպավ պատին, փախցնելով դեմքը: Իսկ տրանսները փախան այգի: Մյուս մեքենայի մեջ ինչ որ մարդիկ էին նստած:

Այս նկարում Լորենա անունով տրանսն է, որը հայտնի է նաև հնդիկ մականունով: Նա ասաց, որ իր ֆոտոները նշված կայքը վերցրել է օդնոկլասնիկի.ru կայքի իր էջից և առանց իր թույլտվության, որի համար ինքը ցանկանում է պատասխանատվության ենթարկել կայքին:

Թե ինչպես կվարվի Լորենան իր իրավունքն է, սակայն նրա և ոչ միայն նրա հետ ոչ վաղ անցյալում Լուսինե Վայաչյանի զրույցը տեղադրում ենք ստորև, ու կարծում ենք` կհետաքրքրի ընթերցողին:

Տրասսի տրանսները, կավատներն ու ռեկետը

Այո, ես ունեմ տրանսվիստիտ ու տրանսսեքսուալ ծանոթներ: Ոչ միայն պարկեշտ, սովորական կյանքով ապրող, չնայած էդպիսիք էլ կան, նրանց մասին մի ուրիշ անգամ, խոսքը այ էն «տրանսեր»ի մասին է, որոնք «տրասս» են կանգնում: Նրանք բոլորը տարբեր են իրարից ու շատ տարբեր սովորական մարդկանցից, ովքեր ունեն աշխատանք, ընտանիք, երեխաներ… Նրանք ունեն սեռական կողմնորոշվածություն, որը տարբեր է մեծամասնական հետորոսեքսուալից, այն է՝ կին-տղամարդ հարաբերություններից, որոնք իրենց մեջ պարունակում են զգայական, հուզական, սեռական ու նաև, ինչու չէ, մտավոր նախասիրություններ իրար նկատմամբ, որպես տարբեր սեռերի մարդիկ:

Նրանք տրանսվիստիտներ ու տրանսսեքսուալներ են, ԼԳԲՏՔ մարդիկ, անձինք` որոնց սեռական կողմնորոշվածությունը հիմնականում կայանում է նրանում, որ ունեն այդ նույն զգայական, հուզական, սեռական ու նաև, ինչու չէ, մտավոր նախասիրություններն իրար նկատմամբ, որպես նույն սեռի մարդիկ: Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր և Քուիր մարդիկ` ցանկացած ազգաբնակչության անփոփոխ 5-7 տոկոսը: Նրանք չեն բազմանում, սեռական կողմնորոշվածությունը գեն չունի, վարակիչ չեն, չի կարող մարդը դառնալ գեյ(այսուհետ կօգտագործեմ «գեյ» բառը ողջ ԼԳԲՏՔ մարդկանց մասին խոսելիս, ինչպես դա արվում է ողջ աշխարհում) տարվելով քարոզչությամբ կամ մոդայով: Դա կամ կա, կամ՝ չկա:

Կան գեյեր, ովքեր կյանքի բերումով, ընտանեկան իրավիճակից, տարբեր հոգեբանաֆիզիոլոգիական ազդակների տակ փոխում են իրենց կողմնորոշումը, գեյից հետերո, կամ հակառակը, բայց հիմնականում, լատենտ՝ չբացահայտված, մեծամասամբ գեյերն ու լեսբիները, ովքեր մեղք համարելով, կամ ոչ բնական նման հակումը, ճնշել են իրենց մեջ ու մի օր պայթել են: Շատ կան էդպիսի դեպքեր, բայց էդ մարդիկ, միևնույն է՝ ներքուստ եղել են գեյեր:

ԼԳԲՏՔ -ն մարդկանց ամենախոցելի խումբն է մեզ մոտ, իսկ որոշ եվրոպական երկրներում ու Ամերիկա մայրցամաքում, Ավստրալիայում ու մի շարք զարգացած երկրներում արտոնյալ խավն են, որտեղ նրանք կարող են հոյակապ գոյատևել միայն իրենց տրանսվիստի-շոուի միջոցով: Էնտեղ հարգի է տարբերը, հարգի է մարդը, նրա շնորհները, նրա առաջարկած արվեստը, սեքսը, ամեն ինչ, տրանսերը ամբողջ աշխարհում համարվում են «համով պատառ»…

 

Իսկ մեզ մոտ նրանք ողբալի վիճակում են՝ անընդհատ հալածվող և ոստիկանների կողմից, և սեփական կլիենտների, որոնք հաճախ նրանց ծեծում ու բռնաբարում են` կարող են նաև սպանել: (Չնայած արդարացի լինելու համար ասենք, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր լավ էլ պաշտպանված են և շատ՝ վերին օղակների կողմից։) Դե, դա սեքս-առևտրի բիզնեսի մշտական մասն է, բայց իմ ծանոթները, ովքեր «տրասս» են կանգնում, ամենևին էլ չեն եկել փողոց հեշտ ապրուստի միջոց գտնելով դրանում, նրանք դա անում են, քանի որ սոցիումը դուրս է մղել նրանց իր միջից` նրանք խարանված են…

Մարդիկ նրանցից նողկում են, նրանք ճվճվում են լաչառ կանանց պես, վաճառում են իրենց, էն էլ այլասերված կերպով: Բայց հենց էդ նույն զզվող մարդկանց խմբի տղամարդկանցից շատերն օգտվում են նրանց ծառայություններից՝ նրանք էժան են, կարող են նրանց հետ միայն օրալ սեքս անել, իսկ օրալի դեպքում ինչ տարբերություն՝ կին է, թե տղամարդ, դե հետո էլ, եթե շատ խմած են, կարող են նաև մինչև վերջ գնալ… Ու տրանսերը լաչառ-լաչառ մատուցում են նրանց էդ ծառայությունները՝ հալածվելով ու ծեծվելով, մշտական վախի մթնոլորտում:

Ինչևէ, իրենց պրոբլեմների ու հուզող հարցերի մասին կխոսան իրենք՝ «տրասսի տրանսեր»-ը, իրար ընդհատելով՝ ոմանք շատ են խոսում, ոմանք քիչ, բայց բոլորն էլ ասելիք ունեն ընթերցողին:

Դավիթ՝ Լորենա, նույն ինքը՝ Հնդիկ, շատ- շատ գեղեցիկ մի էակ է՝ կանացի, ընդգծված դիմագծերով, մեծ, լայն ու գեղեցիկ ճակատով, որն ինձ համար խոսում է նրա մտավոր ունակությունների մասին, ցանկացած երկրի ցանկացած թատրոն պետք է նրան խնդրեր լինել իր թատերախմբում, բայց ոչ Հայաստանում: Հայաստանում նա ընդամենը պոռնիկ է:
— Արդեն 4 տարի է կանգնում եմ տրասսին, իմ սև կյանքն ա ստիպել որ ես էս ճանապարհն ընտրեմ: Կան շատ անբարյացկամ մարդիկ, որոնք մեզ չեն թողնում աշխատենք:

Ասում են՝ վիրուսոտ եք, լկտի եք, սենց եք- ընենց եք, բայց լավ էլ օգտվում են մեր ծառայություններից: Տղամարդկանց 90 տոկոսը, գոնե մի անգամ հաստատ տրանս ունեցել ա, և գիտես, կանայք կան մեր կլիենտների մեջ: Մենք շատ դժվարությամբ ենք էդ փողը վաստակում, ամեն օր մի արկած անպայման լինում է:

— Ես գեյ եմ, իմ անունը Սիլվա ա, ես տրանս չեմ, բայց իրանց անունից եմ խոսում, շաբաթվա 5 օրը նրանց հետ եմ շփվում, իմ ընկերներն են: Տրանսերը շատ պրոբլեմներ ունեն, նրանց ջահելությունը շատ վատ ա անցնում, շատ: Գոյատևում են, ամեն օր մտածելով, որ վերջին օրն են ապրում, կարողա տանեն ու չբերեն էլ… Տենց էլ ա պատահում, մարդը կար, ու՝ չկա: Նրանց քշում են կոմայգուց: Պետությունը, քաղաքապետարանը, եթե չի ուզում, որ տրանսերը հենց էդ տեղում կանգնեն, թող այլ տեղ տան, բա մարդիկ ո՞նց ապրեն, գործ չկա նրանց համար:
— Իսկ եթե օրինականցնեն ձեր բիզնեսը, դուք պատրա՞ստ եք, ասենք, արհմիութենական վճար տալ, ձեր հասույթից օրինական հարկեր վճարել:

Լորենա — Իհարկե, անպայման: Մեր մեջ բարեկեցիկ մարդիկ չկան, մեկը որբ է, մյուսը` ընտանիքից վտարված, մեկ ուրիշը մի այլ պրոբլեմ ունի: Մեզ գործի չեն ընդունում մեր արտաքինի համար: Շատ դժվար է տրանսին գործ գտնել, դրա համար են շատերը տրասս դուրս գալիս:

Կառա — Եթե ողջ աշխարհն ընդունել ա, որ սեռական փոքրամասնությունները հավասար իրավունքներ ունեն, ապա մեր պետությունն էլ պետք է ընդունի ու ապահովի մեր աշխատանքի անվտանգությունը, եթե չի կարող մեզ այլ աշխատանք տալ: Իրենք մեզ ոչ թե պաշտպանում են, այլ շատ խանգարում են մեր գործին: Ոստիկանները, երբ տեսնում են մեզ կլիենտ ա մոտենում, գնում են ու փող են պոկում: Էդ կլիենտն էլ մեզ մոտ չի գա, կրկնակի ա վճարում:

Լորենա — Ի՞նչ իրավունք ունի ոստիկանությունը սենց բան անել:Երբ ես նստում եմ մեքենա ու գնում եմ ինչ-որ տեղ, ժողովրդի աչքից հեռու, սեռահարբերվում եմ գումարի համար, նրան հանում են մեքենայից, գումար են պահանջում կլիենտից, ինձ են տանում քաղմաս ու օրերով պահում: Մենք հիմա Եվրախորհրդո՞ւմ ենք, թե՞ չէ: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը ինձ տանի քաղմաս, ընդե ինչ ուզի իմ հետ անի: Նա կարա միայն ինձ տուգանի 5000 դրամ, ես էդպես գիտեմ օրենքով: Հասկանում եմ, պահպանողական ժողովուրդ ենք, ադաթի գերի, բայց ի՞նչ պահպանողականության մասին կարա խոսք գնա, երբ կլիենտ ա մոտենում ու ասում ա՝ ինձ հետ սեքս արա կինս տեսնի, կամ կնոջս հետ արա, ես տեսնեմ, ես քեզ կվճարեմ: Շատ են ինձ ծեծել, բռնաբարել, պիստալետ են պահել վրես, ու էդ տիպի մարդկանցից պետք է խուսափել, բայց գործի բերումով չես կարա, չի ստացվում: Գալիս են, ասում են նստի մեքենան՝ քաշքշում են, ծեծում են, ոստիկանները դա տեսնում են, ու ոչ մի բան չեն անում նրանց: Ես հարցնում եմ, ինչո՞ւ ինձ չես օգնում, ասում են՝ դա ձեզ քիչ ա, հասնում ա ձեզ: Իսկ որ նոր մարդ են տեսնում, խեղճ, առաջին անգամ, ասենք, պլոկում են նրան:

Կառա — 12-ից հետո, էդ նույն ոստիկանները մեզ հետ թփերի մեջ սեքսով են զբաղվում, օգտվում են մեր ծառայություններից անվճար: Իբրև պաշտպանում ե՞ն մեզ, չեն պաշտպանում, ռեկետ են անում, սուտենյորություն, կավատներ են մեր ոստիկաններն ու ռեկետյորներ:

Լորենա — Մենք բաց ենք, պարզ ենք, բոլորը գիտեն՝ մենք ով ենք ու ինչով ենք զբաղվում: Թող վախենան նրանցից, ովքեր ցերեկը «նորմալ» տղամարդ են, գիշերը՝ տրանսերի հետ թփերում, մարդիկ կան քյարթուներից, որոնք «Պլեշկա» գնալ(Կոմայգի) շատ են սիրում…

Հեղինակ — իսկ դու որևէ տեղ սովորե՞լ ես, շատ արտիստիկ ես խոսում: Դու ընտանիք ունե՞ս, հարազատներ ունե՞ս, իրանք գիտե՞ն:

 

Լորենա — Հա սովորել եմ, թատերականում, բայց ինձ հանել են ինստիտուտից, որովհետև ես ունքերս հանում եմ… Ես ուզում եմ դերասան լինել, իմ մեջ եռում ա էդ արյունը, ես պահանջ եմ զգում խաղալու: Բայց ստիպված եմ տրասս կանգնել: Հարազատներ չունեմ, իրանք են հարազատներս ու ընկերներս: Մենք իրար շատ ենք օգնում, շատ ենք սիրում: Ընտանիքի նման ենք, որովհետև բոլորս էլ կամ մերժված ենք հասարակության կողմից, կամ էլ մերժել ենք այն:

Գոգա — Յուրաքանչյուր անձնավորություն, անկախ նրանից ինչ մարդ ա, ինքն ա տնօրինում իր բախտը, իրեն ընձեռված հնարավորությունները, տանում իրեն բաժին ընկած դժվարությունները: Սեռական փոքրամասնությունները վատ վիճակում են: Եթե երկնայինն է ընդունում մեզ այդպիսին, ապա ո՞վ է մարդը, որ դատապարտի կամ մեղադրի: Այն մարդիկ են ամենաշատը մեղադրում ու դատապարտում ցերեկները, ովքեր իրենք գիշերները կերպարանափոխվում են ու դառնում գեյ կամ տրանս: Շատ մեծամեծերի անուններ կարող եմ տալ, բայց գիտեմ, որ վնաս կգա նրանցից ինձ:

Յուրաքանչյուր մարդ ինքն է տնօրինում իր մարմինն ու կյանքը: Ամեն մարդ ուզում է ապրի ազատ: Նույն ծաղկից օձը թույն է քաշում, մեղուն՝ մեղր: Ինչո՞ւ ողջ աշխարհը կարող է մեղր քաշել, իսկ մենք՝ միայն թույն: Մեզ մոտ փակվում են տներով ու այլանդակություններ են անում էլ ավելի շատ, քան մեր տրասս դուրս եկողները: Եթե դա մարդկանց աչքից հեռու մի տեղ լինի, որ ոչ ոքի վրա չազդի, ինչո՞վ են խանգարում տրանսները: Միայն Աստված կարող ա դատել մեզ, ուրիշ ոչ ոք:

Մագա՝ Արամիկ — Ինձ ուզում են տանեն բանակ: Ես գնում եմ զինկոմիսարիատ, ասում եմ՝ գեյ եմ, ինձ չեն հավատում: Պատկերացնո՞ւմ եք, ինձ ասում են՝ կամ քո ընկերոջը բեր մեր աչքի առաջ հարաբերվի, կամ մերոնցից մեկի հետ եղիր, որ մենք հավատանք: Գնանք միասին, ես իրանց մոտ կասեմ՝ ինչ քեզ ասում եմ:

Մոնա՝ Արտակ — Մի նյութի համար եմ ուզում քեզ ասել: Իրանք իրավունք չունեն խեղաթյուրել ինֆորմացիան: Էնտեղ իրանք ասում են, իբրև ես ասել եմ, թե կարողացել եմ սեռափոխության վիրահատության համար փող հավաքել, տասնյակ եվրոներ, որը բացարձակ սուտ ա: Ինձ հարցրել են՝ ասել են գումար ունե՞ք վիրահատության համար, ես ասել եմ՝ ոչ: Իսկ իրանք նյութի մեջ սխալ են գրել: Ես չեմ վստահում լրատվամիջոցներին, նրանց հետ շփումը մեզ միայն վնաս ա բերում, ամեն անգամ էլ ավելի են չարանում մարդիկ, այնինչ, լրատվամիջոցների դերը պետք ա մեծ լինի հասարակության հանդուրժողականության բարձրացման մեջ, չէ՞ որ լրագրողներն առաջադեմ մարդիկ են, ո՞նց կարող են նրանք հոմաֆոբ լինել:

Ես ընկալում, ընդունում ու առաջին հերթին հանդուրժում եմ իմ բարեկամներին, չնայած հանդուրժելը «տոլերանտ» բառի համար ամենահարմար համարժեքը չի հայերենում, ցավոք, այն մի քանի բառի իմաստային համադրություն է, բայց եթե էդպես է լեզուն ասում, ուրեմն ասենք, բայց հասկանանք այլ բան՝ ավելի բարուն ու սիրուն մոտիկ: Որովհետև, եթե կա հասարակության մեջ համամարդկային սիրո տոկոս, երբ կարևոր չի չաղ է, թե նիհար, շեկ է, թե սևահեր, տղամարդ է, թե կին, մեզ համար ավանդական հետերոսեքսուալ է, թե գեյ, այլ կարևոր է՝ ինչպիսի՞ մարդու տեսակ է նա, և որքանո՞վ է նա համապատասխանում քո մարդկային արժեքային համակարգին նրա հետ բարեկամություն անելու համար, կամ մինիմում՝ հանդուրժելու, եթե կարող ես հասկանալ, որ այլ է՝ այլախոհ է, այլազգի է, այլակրոն է, այլառասսա, այլասեռական է նրա կողմնորոշվածությունը քոնից: Էդ դեպքում միայն մենք կարող ենք ասել, որ քաղաքակիրթ ժողովուրդ ենք, որ արժանի ենք տեղ գրավել առաջադեմ երկրների շարքում, ու զգալ նրանց հետ մեզ հավասար, եթե ոչ տնտեսապես, ապա առայժմ գոնե գաղափարապես: Իսկ ամեն ինչ սկսվում է գաղափարական խոհանոցում՝ ուղեղում:

Լուսինե Վայաչյան