Գաղտնի ձայնագրություն, զինվորի ծնողի անունից գումար են շորթում․ զրույց Արշակ Զաքարյանի հետ (տեսանյութ)
Banak.info-ն գրում է.
Վերջին շրջանում հայտնվել են մարդիկ, ովքեր զինվորի ծնողի անունից, իբրև զինվորի համար, գումար են շորթում հասարակության անդամներից՝ մասնավորապես սփյուռքահայերից։
Այս դեպքերին անմասն չի մնացել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ամսիսներ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է նմամ դեպք և որոշ ժամանակ անց տեղադրել է նաև մի տեսանյութ, որտեղ խաբեություն կատարողը ընդունում է իր մեղքը, որ հայր ու որդի զիվորական համազգեստ հագած փորձել են համոզել, որ զորամաս հասնելու համար իրենց որոշակի գումար է հարկավոր։ Տեսանյութում ներողություն է խնդրում և խոստանում այսուհետ չզբաղվել խաբեությամբ: (Տես այստեղ)
Հանուն հայ զինվորի ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը նույնպես հանդիպել է նման խաբեության և ֆեյսբուքյան էջում հրապարակել է նկար, որտեղ մի մարդ զինվորական մասխալաթը հագին կրկին խաբեությամբ, բայց այս անգամ ապրանքի տեսքով՝ գումար է «աշխատում»։ (Տես այստեղ)
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: