Բացահայտվել է անօրինական թմրաշրջնառության հերթական «շղթան»․ երկու անձ ձերբակալվել է
Ապրիլի 12-ին, ժամը 17.00-ին, քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով տարածքային ստորաբաժանումների գործընկերների հետ, իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալստացած հերթական օպերատիվ տվյալները։ Արդյունքում Քրիստափորի փողոցում հայտնաբերեց կասկածանքով բերման ենթարկվեց 39-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց՝ մեթամֆետամինի 13 փաթեթ՝ ընդհանուր 8 գրամից ավելի քաշով, և մոխրացված հետքերով կաթուցիչ: Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով և պատրաստվում էր տեղադրել Երևանի տարբեր վայրերում։ Նա ոստիկաններին ներկայացրեց նաև մոտ 2 գրամ նույն զանգվածով 2 փաթեթ, որոնք արդեն տեղադրել էր Սևանի փողոցում։
Փաստի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Կարճ ժամանակում պարզվեց տղամարդուն թմրամիջոց իրացրած, այսպես ասած՝ «պատվիրատուի» ինքնությունը։ Ապրիլի 13-ին, ժամը 17.15-ին, Սարի թաղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց 26-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված: Համալիր քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները հիմնավորեցին, որ վերջինս «տելեգրամի» միջոցով 39-ամյա տղամարդուն պարբերաբար թմրամիջոց է իրացրել:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։