Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Այնուհետև Փաշինյանը նախատեսում է շատ ինտենսիվ շփումներ ունենալ Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է: