Վագոն-տնակում հրդեհի բռնկման հետևանքով ստացված այրվածքներից մահացել են տնակի 89 և 63 տարեկան բնակիչները
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն- տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող տնակի այրվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, նշված տնակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ստացված այրվածքներից տնակի՝ 1933 և 1959թթ. բնակիչները մահացել են:
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: