«Ուկրաինան չի զիջի Ռուսաստանի արևելյան տարածքները՝ հանուն պատերազմին վերջ տալու». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան չի զիջի իր արևելյան տարածքները Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու համար։
Ուկրաինայի բանակը Դոնբասում կռվելու է Ռուսաստանի հետ, և զորքերի այս բախումը վճռորոշ է լինելու պատերազմում, ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ չի կարելի վստահ լինել, որ Ռուսաստանը չի վերսկսի իր հարձակումը Կիևի դեմ, եթե նրան հաջողվի վերահսկողության տակ առնել Դոնբասի տարածքը։