«Չգիտեմ՝ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին». զոհվածի մայրն ահազանգում է
Եռաբլուրում գողություն է տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:
«Ես չգիտեմ՝ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին, լավ, դուք խիղճ ունե՞ք, ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ, կանգնել ու սրբել տանել ամեն ինչ՝ անգամ խաղալիքներ, ու շատ լավ ա եղել, որ ծեծ եք կերել ու էն բանից հետո, որ մուննաթ եք եկել, թե բա «կարողա սոված մեռնեմ»։
Լավ, մենք էս կարգի ենք իջել: Ով գնաց ու ով մնաց, ափսոս, շատ ափսոս (խնդրում եմ՝ չասեք՝ դրած ա, թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի, դա գողություն է սրբավայրից): Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,-գրել է նա: