Շիրակի մարզի Բենիամին բնակավայրում շչակ է գործարկվելու
Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ապրիլի 18-ի ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:
ՀՀ ԱԻՆ-ը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։