Զելենսկին նշել է Ուկրաինայի անվտանգության հավանական երաշխավորներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Իտալիան և Թուրքիան ցուցադրում են իրենց պատրաստակամությունը՝ դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ, սակայն որևէ մեկի կողմից դեռևս վերջնական պատասխան չկա։
«Ստորագրողներ դեռ չունենք, բայց կա դեմոնստրացիա՝ Ջոնսոնից, Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Թուրքիայից, կարծում եմ՝ առանձին կլինի նաև Եվրոպական Միությունից:
Առանձին զրուցել եմ Ուրսուլայի հետ (Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն), առանձին՝ Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել), Ֆրանսիայի, Գերմանիայի հետ»,- ասել է նա։
Նա նշել է, որ զրույցի առաջին շրջանակը կանեն այս ձևաչափով` Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան: «Այնուհետև մյուս երկրները կմիանան։ Առայժմ ուրիշներից հաստատում չեմ ստացել։ Բայց դժվար հարցեր կան, թե ինչ ենք մենք ուզում և ինչ ենք պատրաստ տրամադրել»,- հավելել է Զելենսկին։