ՌԴ ԱԳՆ֊ն հայտնել է՝ ինչու են ռուս խաղաղապահները խոչընդոտել հայ պատգամավորների Արցախ այցին
Հայ պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չէր խաղաղապահների հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Ռուսական կողմն ակնկալում է, որ հաշվի առնելով միջադեպերը, որոնք տեղի են ունեցել ինչպես խաղաղապահների պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, երկու կողմերն էլ զերծ կմնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը տարածաշրջանում»,֊հավելել է Զախարովան։