ՌԴ ՊՆ-ն սպառնացել է հարվածներ հասցնել Կիևում որոշումների կայացման կենտրոնին
«Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում, ուկրաինական զորքերի կողմից դիվերսիոն փորձերի և Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին հարվածելու դեպքում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տեսնում է դիվերսիայի և Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտներին հարվածելու փորձեր։
«Եթե նման միջադեպերը շարունակվեն, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ կհասցնեն որոշումների կայացման կենտրոններին, այդ թվում՝ Կիևում, որից մինչ այժմ ռուսական բանակը ձեռնպահ է մնացել», - ասել է Կոնաշենկովը։