Երևանում փոթորիկը մոտ 900 ք/մ նոր վերանորոգված տանիքը պոկել ու շպրտել է․ վնասվել են մի քանի ավտոմեքենաներ
Այսօր, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ փոթորիկը Նոր Նորք վարչական շրջանի Մուշեղ Գալշոյան 32 շենքի տանիքը մոտ 900 ք/մ պոկել և շպրտել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վնասվել են բակում կայանված BMW, Opel, Kia, Nissan, Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, այդ պահին բակում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան։ Այս պահին ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ։
Ավելին՝ այստեղ