Ռուսական բանակը կրկին հարձակում է գործել Նիկոլաևի դեմ. մանրամասներ
Նախօրեին Նիկոլաևի դեմ ռուսական զորքի կողմից գործած հարձակման մասին մանրամասներ են հայտնվել, այս մասին տեղեկացրել են միջազգային տեղեկատվականները։
«Անցած գիշերվա հարվածի մասին գրել են բոլոր լրատվականները, չեմ թաքցնի, հրթիռներ դեռ կան: Ռուս զավթիչները հարձակվել են Քաթարից մեր տարածքում գտնվող ձեռնարկության վրա և այս պահի դրությամբ զոհեր չկան։ Երկու դատարկ անգար կա, որտեղից մեկի պահակը տուժել է ապակիների կոտրվածքից»,- հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։
Ամենայն հավանականությամբ, խոսքը Նիկոլաևի Օլվիա նավահանգստի մասին է։ 2020 թվականին հաղորդվել էր, որ այն զիջվել է քաթարական QTerminals ընկերությանը։ Ընկերությունը նախատեսում էր 35 տարվա ընթացքում նավահանգստում ներդնել 17 միլիարդ դոլար։