Ուկրաինայում 5 օրում կառուցվել է կամուրջ
Կիևի մարզում վերականգնվել է կամուրջը, որը կապում էր Ուկրաինայի մայրաքաղաքը Իրպեն, Բուչա, Գոստոմել և այլ բնակավայրերի հետ։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվականը։
Պատերազմի առաջին օրերին կամրջին հարված է հասցվել, որի հետևանքով շատ զոհեր են եղել։
Այժմ նրա տեղում 9 մետր լայնությամբ և 245 մետր երկարությամբ ժամանակավոր մեծ կամուրջ է: Կամրջի շինարարությունը տևել է հինգ օր առանց դադարի, այս մասին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։