Դատավոր Զաքինյանի փոխառությունները գերազանցում են 10 հազար դոլարը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ընդհանուր առմամբ ավելի քան 10 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Զաքինյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես դատավորը նախորդ տարի հայտարարագրել էր 2 միլիոն 815 հազար դրամ և 5 հազար 150 ԱՄՆ դոլար փոսխառություններ: Նրա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար: Իսկ տարեկան եկամուտները կազմել են 11 միլիոն 532 հազար դրամ, որից 11 միլիոն 326 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 206 հազար դրամն էլ տրված փոխառությունների` վարկերի դիմաց ստացված տոկոսն է:
Դատավորի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 1995–2000 թթ. աշխատել է Տավուշի հարկային տեսչությունում՝ որպես առաջատար մասնագետ–իրավաբան: Իսկ ներկայի պաշտոնն է զբաղեցնում արդեն 16 տարի` սկսած 2001 թ.:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում