ՌԴ զինծառայողները հրաժարվում են պատերազմել․ հարուցվել է դատական գործ
Վաղ առավոտյան «Պսկովի նահանգ» թերթը՝ իր աղբյուրներին հղում անելով հայտնել է, որ Պսկովից մոտ 60 զինծառայող հրաժարվել է մեկնել Ուկրաինա կռվելու։
Թերթի տվյալներով՝ պատերազմի առաջին օրերից հետո նրանք նախ հետ են քաշվել Բելառուսի տարածք, ապա վերադարձել իրենց տեղակայման վայր՝ Պսկով։ Ինչպես գրում է Pskov Gubernia-ն, նրանց մեծ մասը ազատված է աշխատանքից, ոմանց սպառնում են քրեական գործերով։
Այժմ տեղում աշխատում է ՌԴ ՊՆ հանձնաժողովը։ Սա առաջին նման դեպքը չէ, Կրասնոդարի երկրամասի ռուսական գվարդիայի, Խակասիայի ՕՄՕՆ-ի և Կալինինգրադի պայմանագրային զինծառայողները հրաժարվել են պատերազմ գնալ։ Փաստաբան Մաքսիմ Գրեբենյուկը Mediazona-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի շրջաններից միայն մեկում ավելի քան հինգ հարյուր զինծառայող հրաժարվում է պատերազմել։