Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի առթիվ
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ապրիլի 7-ն իր մեջ յուրահատուկ խորհուրդ ունի, այն Ձեզ մեծարելու և պատմական այս շրջափուլում Ձեր կարևորությունը մեր կյանքում էլ ավելի ընդգծելու ևս մեկ առիթ է:
Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ մայրերը մեծագույն նշանակություն են ունեցել հայրենապահպանման գործում: Ձեր անձնուրաց նվիրվածությամբ, սիրով ու հոգատարությամբ պահպանել ու պահպանում եք հայ օջախի ամրությունը և շենացնում այն: Այսօր առավել քան երբևէ մենք ունենք մայրական օրհնանքի և իմաստնության կարիքը, քանզի անգնահատելի է Ձեր դերը սերունդների դաստիարակության ու ազգապահպանման գործում: Ձեր անկոտրում կամքի շնորհիվ մենք միասին կերտելու ենք հզոր պետություն ու բարեկեցիկ ապագա:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Մարիամ Աստվածածնի ավետման այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով անսահման սեր և ջերմություն: