Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
uncategorized

«Էրեխին դրել ա չոքերին մորթելա». մատուցողուհու դաժան սպանության գործով դատապարտվածը արդարացում է պահանջում

1in.am\ Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Դավիթ Թամրազյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Դավիթ Թամրազյանը, վիրավորված լինելով նախկինում իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցած աղջկանից՝ Մ.-ից, վրեժի հողի վրա դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով 2013 թվականի մայիսի 7-ի երեկոյան գնացել է Մ.-ի վարձակալած բնակարան: Մուտքի մոտ հանդիպել է աղջկան, միասին բարձրացել են բնակարան:

Դավիթը նախկին ընկերուհուն պառկեցրել է մահճակալին, համբուրել է և «անակնկալ» մատուցելու անվան տակ առաջարկել է, որ նա աչքերը փակի:

Երբ աղջիկը փակել է աչքերը, Դավիթն իր մոտ եղած երկսայր դանակով կտրել է աղջկա կոկորդը և սպանել է նրան:

Դավիթը մասնագիտությամբ խոհարար է: Մեղադրանքի կողմն այդ հանգամանքը կարևորում էր՝ առաջին ատյանի դատարանում ընթացող քննության սկզբում նշելով, թե տուժողի կոկորդը կտրվել էր մսագործի «հմտությամբ»:

Տուժողը մատուցողուհի է եղել, նախկինում աշխատել է այն խորտկարանում, որտեղ աշխատում էր նաև ամբաստանյալ Դավիթը:

Սպանությունից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, առաջադրված մեղադրանքի համաձայն, Դավիթը հրկիզել է դեպքի վայր բնակարանը՝ սեփականատիրոջը պատճառելով 680 հազար 437 դրամի գույքային վնաս:

Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Թամրազյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հրաժարվել է նախաքննական խոստովանական ցուցմունքից՝ պնդելով, թե այն իրենից կորզել են ճնշումների ազդեցության տակ:

Ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ավարտին մեղադրողը միջնորդել էր Թամրազյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 14 տարի ազատազրկման:

Դատարանը հաստատված է գնահատել Դավիթ Թամրազյանին մեղսագրված արարքները ու վերջին հաշվով նրան դատապարտել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի մայիսի 19-ից:

Դավիթ Թամրազյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 131 հազար 700 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը թողնվել է առանց քննության՝ հնարավորություն է տրվել պահանջը ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել միայն ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքների գրավոր պատասխան չի ստացել ո՛չ մեղադրողի, ո՛չ տուժողի իրավահաջորդի կողմից:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված աղջկա մայրը, մեր զրույցում նշեց, որ գործը քննվում է տևական ժամանակ, ինքն արդեն մեծ դժվարությամբ է գալիս նիստերին և, չնայած շատ գոհ չէ նշանակված պատժից՝ «Էրեխին դրել ա չոքերին ու մորթելա», բայց դատավճիռը խստացման առումով չի բողոքարկել, քանի որ իր աղջկան դրանով «հետ չի բերելու»: «Ինչքան պատիժ տվել են, թող էնքանն էլ կրի»,- ասաց տուժողի իրավահաջորդը:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն իր վերաքննիչ բողոքով պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած մեղադրական դատավճիռը, հռչակել իր անմեղությունն ու արդարացնել իրեն:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր բողոքով պահանջել է բեկանել դատավճիռը, ապացույցների անբավարարության, իր պաշտպանյալի մասնակցությունը մեղսագրված արարքներին ապացուցված չլինելու հիմքով կայացնել արդարացման դատական ակտ: Փաստաբանը միջնորդել է գործը քննել վերաքննության կարգով:

Վերաքննիչ դատարանը գործը քննության է նշանակել վճռաբեկության կարգով: Նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը նշեց, որ գործի քննության ընթացքում հարկ եղած դեպքում՝ եթե պաշտպանը պնդի վերաքննության անցնելու միջնորդությունը, դատարանը կանդրադառնա այդ հարցին:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատարանի դահլիճ մտավ ուղեկցողի վրա գոռալով: Դատավորները նրան նկատողություն արեցին:

Երբ նախագահողն առաջարկեց, որ սկզբում իր բողոքը հիմնավորի ամբաստանյալը, վերջինս ասաց, թե իրեն լավ չի զգում՝ «էսօր առավոտվանից ներվայնացած եմ…»:

Ամբաստանյալը խնդրեց հնարավորություն տալ՝ բողոքը հիմնավորելու հաջորդ դատական նիստին, քանի որ նյարդայնացած վիճակում կարող է բողոքը վատ ներկայացնել:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանն էլ, նկատի ունենալով իր պաշտպանյալի հայտարարությունը, թե լավ չի զգում, ցանկություն հայտնեց իր բողոքը հիմնավորել ամբաստանյալից հետո, այսինքն՝ հաջորդ նիստին:

Տուժողի իրավահաջորդը դժգոհեց նիստը փաստորեն հետաձգելու՝ ամբաստանյալի խնդրանքից. «Ասում է՝ լավ չի զգում, բայց ես էլ առողջ չեմ ու ամեն նիստին գալիս եմ… Արդեն 5 տարի է՝ տանջվում ենք, պիտի վերջանա՞ էս ամենը…»:

Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, որոշեց նիստը հետաձգել, քանի որ ամբաստանյալը նշել էր առողջական խնդիր ունենալու հանգամանքը:

Հաջորդ նիստին՝ հուլիսի 11-ին, կներկայացվեն վերաքննիչ բողոքները: