ԼՀԿ-ն և օգտագործում է Վանաձորի ավագանու իր լիազորությունները, և ուզում է հասնել աթոռին
Newspress.am-ը գրում է.
Վանաձորում քաղաքական աթոռավազքը շարունակվում է: Մինչ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե քաղաքապետը «զորբայությամբ փորձում է իր աթոռը պահել» ու փորձում է իր հռետորաբանությամբ համոզել, որ ԼՀԿ-ն պայքարում է հանուն արդարության՝ փաստերն այլ բան են հուշում:
ԼՀԿ ղեկավար կազմն արդեն հայտարարել է, որ մինչև 2017թ. հունվարի 10-ը կդիմի կառավարություն՝ քաղաքի ավագանին լուծարելու պահանջով: Կուսակցության ներկայացուցիչները հավանաբար հույս ունեն, որ նոր ավագանու կազմում իրենք առաջատար կլինեն: Ասել է թե՝ քաղաքի ղեկը կվերցնեն իրենց ձեռքը:
ԼՀԿ-ն լրջորեն ուզում է վստահեցնել վանաձորցիներին, որ իրենց կառավարման դեպքում քաղաքը կբարգավաճի: Միգուցե դա այդպես լինի, բայց…
Արդարության համար պետք է ասենք, որ գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործունեության ընթացքում արդեն իսկ ակնհայտորեն որոշակի դրական տեղաշարժեր կան. մի քանի գործարարի հետ կնքվել են պայմանագրեր, որոնք Վանաձորում կլուծեն զբաղվածության խնդիր, կատարվել են քաղաքի բարեկարգման աշխատանքներ, վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ էլ՝ քաղաքապետ Ասլանյանն ընթացք է տվել վերջիններիս խնդիրների լուծմանը: Սա այն դեպքում, երբ ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում են ու անընդհատ տապալում նիստերը, որտեղ կարող էին քվեարկության դրվել քաղաքի համար շատ կարևոր հարցեր ու լուծում ստանալ: Բայց ամենազավեշտալին այն է, որ ԼՀԿ-ն հայտարարում է, թե բոյկոտի նպատակը՝ «4 դավաճանին» հայտնաբերելն է, ու նիստերին չի մասնակցում հենց նույն այդ «դավաճանի» հետ «սպայկա» լինելով… ասել է թե՝ «4 դավաճանները» հենց իրենց մեջ են…
Եվ որքան էլ փորձեն «ընդդիմադիր» ուժերը համոզել իրենց տեսակետն ու արդարացնել իրենց գործելաոճը, միևնույնն է՝ կա գործողությունների անտրամաբանական հաջորդականություն:
Շարունակությունը` այստեղ