Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. ՊՆ
N զորամիավորման հրաձգարաններում մարտի 29-ից 31-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ստորաբաժանումների հրամանատարները ևս մեկ անգամ հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգել զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և թիրախների խոցման հմտությունները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունը։