Իրավիճակը խիստ լարված է, ցանկացած պահի Թուրքիան կարող է խառնվել այս արկածախնդրությանը. Կարեն Վրթանեսյան
Արցախի առաջնագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ, չնայած՝ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ 1or.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ.
«Իրավիճակը խիստ լարված է: Ես վստահ եմ, այդ մասին դեռ մինչև ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելն եմ ասել, որ Ադրբեջանն ամեն ինչ իր կողմից անելու է, որ փորձի օգտվել այս իրավիճակից և պոկի ամեն հնարավորը՝ նույնիսկ Արցախի հայաթափման գնալ: Ես նաև չեմ բացառում, որ Թուրքիան էլ ինչ-որ պահի մտնի այս արկածախնդրության մեջ, եթե Ուկրաինայում լարվածությունն ու անորոշ իրավիճակը շարունակվեն: Առավել ևս, որ այս պահի դրությամբ Արևմտյան աշխարհն էլ է շատ շահագրգռված Ռուսաստանի համար նոր ճակատ բացելու հարցում»:
Ավելին՝ այստեղ