Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են վարում
Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի հարցով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Մինչ Պուտինի հետ զրույցը Մակրոնը մի շարք եվրոպացի առաջնորդների հետ պետք է մասնակցեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի հետ մարտի 29-ին։
Մինչ այդ Մակրոնն ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Մարիուպոլում հումանիտար գործողության անցկացումը։ Ենթադրվում է, որ զրուցակիցները կանդրադառնան Հունաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ քաղաքից մարդկանց տարհանման գործողության մանրամասներին։
Պուտինն ու Մակրոնը բազմիցս բանակցություններ են վարել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Զրույցներից մեկից հետո Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ իրավիճակը երկրում կարող է վատթարանալ։ Ֆրանսիայի նախագահը «հոռետեսորեն» էր տրամադրված: