Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts
Socity

Տեխնիկական առաջադրանքների մշակման ծրագրային ինժեներների եզակի դերը CodeSignal ընկերությունում

Եթե Դուք CodeSignal-ում անցել եք Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումներից (Certified Coding Assessment) որևէ մեկը կամ տեխնիկական հարցազրույցի ժամանակ հանդիպել եք որևէ առաջադրանքի CodeSignal-ի շտեմարանից, ապա առնչվել եք մեր Տեխնիկական առաջադրանքների մշակման ծրագրային ինժեներների (Technical Assessment Developers) թիմի աշխատանքի հետ։ Տեխ առաջադրանքների ինժեներները պատասխանատու են ծրագրավորման հետաքրքիր առաջադրանքների մշակման համար, որոնք օգնում են գործատուներին գնահատել թեկնածուի ինժեներական կարողությունների լայն շրջանակը։

Սա բավականին յուրահատուկ հաստիք է, որը պահանջում է ստեղծարարություն, software-ի վերաբերյալ ծավալուն գիտելիք, ինչպես նաև շարունակ սովորելու ու բացահայտելու եռանդ։ Տեխ առաջադրանքների ինժեներների աշհաստիք կա աշխարհի ընդամենը մի քանի կազմակերպությունում միայն, ուստի որոշեցինք «լույս սփռել» մեր թիմի կատարած յուրատեսակ աշխատանքի վրա։

No description available.

Ինչո՞վ են զբաղվում Տեխ առաջադրանքների ինժեներները

Մեր թիմը ստեղծում է գործնական առաջադրանքներ, որոնց լուծումները պահանջում են հստակ ինժեներական հմտությունների կիրառում (backend, frontend, DevOps, analytics, data science, mobile development և այլն)։ Աշխատանքն ունի երկու ուղղվածություն․ առաջադրանքների շտեմարանի համալրում, որը մեր հաճախորդ-ընկերությունները կարող են օգտագործել աշխատանքի դիմորդների հմտությունները գնահատելու համար, և ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումների (Certified Coding Assessment) կազմում և մշակում, որը հասանելի է յուրաքանչյուրի համար։

-         Շարունակաբար թարմացնում են CodeSignal-ի առաջադրանքների շտեմարանը հաճախորդ-ընկերությունների համար

Տեխ առաջադրանքների ինժեներները պատասխանատու են առաջադրանքների հարուստ շտեմարանի (մոտ 4․000 առաջադրանք) թարմացման և դրանց ստեղծման ու մշակման գործընթացների օպտիմալացման համար։ Մեր հարթակը կիրառող կազմակերպությունները կարող են օգտագործել այդ առաջադրանքները տեխնիկական մասնագետների ներգրավման պրոցեսում, որպեսզի չափեն վերջիններիս իրական կարողությունները՝ հնարավորինս անկողմնակալ կերպով ։ Թեև հաճախորդները կարող են մշակել  իրենց ընկերության համար հատուկ  թեստեր, մեր թիմի աշխատանքն է ապահովել նրանց տարբեր թեմաների շուրջ կազմված առաջադրանքների լայն ընտրությամբ։ Մենք կենտրոնանում ենք աշխատանքին սերտ առնչվող՝ գործնական առաջադրանքների վրա, որոնք կօգնեն մեր հաճախորդներին նվազեցնելու կողմնակալությունն իրենց հարցազրույցների ընթացքում։

CodeSignal հարթակն ունի երկու հիմնական օգտատեր․ գործատուն, ով օգտագործելու է առաջադրանքները աշխատանքի ընդունման համար և թեկնածուն, ով լուծելու է դրանք։ Երկու կողմերի համար էլ լավ փորձառություն ապահովելու ճանապարհին մենք ունենում ենք, այսպես կոչված, Գոլդիլոկի խնդիր. առաջադրանքները պետք է լինեն բարդ, բայց իրատեսական։ Դրանք պետք է լինեն հետաքրքիր, սակայն նախատեսված չլինեն «ընթերցանության» հմտությունը ստուգելու համար։ Դա չպետք է լինի մի բան, որի հետ թեկնածուն առնչվել է հազարավոր անգամներ, սակայն չպետք է լինի նաև մի բան, որն «օդից է ընկել»։ Այն լուծելը պետք է խլի անհրաժեշտ չափով ժամանակ։

-         Մշակում են մեր Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումները (Certified Coding Assessments)

Մեր աշխատանքի ամենաբարդ հատվածներից է Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումների կազմումը, ինչի միջոցով կարելի է գնահատել ծրագրավորման մի շարք առանցքային հմտություններ։ Քանի որ մեր առաջադրանքները դարձել են ոլորտային ստանդարտ ծրագրավորողների համար, պետք է զգուշորեն մոտենանք և կարողանանք երաշխավորել առաջադրանքների բալանսավորված լինելը, անաչառությունը և գրագողությունից պաշտպանված լինելը։ Մենք շարունակաբար բարելավում ենք մեր ունեցած առաջադրանքները և պլանավորում ավելացնել դրանց թիվը՝ աշխատանքային այլ ոլորտներ ստանդարտացնելու համար։

Առաջադրանքների և խնդիրների մշակումը ժամանակատար գործընթաց է։ Մենք թիմի ներսում և դրանից դուրս մշտապես քննարկում, դիտարկում և թեստավորում ենք առաջադրանքները։ Ընդհանուր առմամբ, մենք սերտ համագործակցում ենք մեր հետազոտողների թիմի հետ, որպեսզի ստանանք ակադեմիական տեսակետ և վստահ լինենք, որ ստեղծվելիք առաջադրանքները լուծում են թեկնածուների գիտելիքները չափելու խնդիրը։  Մենք նաև աշխատում ենք CodeSignal-ի պրոդուկտը մշակող թիմի  հետ՝ համոզվելու համար, որ մեր IDE-ն և հարթակը ապահովում են տարբեր տեսակի առաջադրանքների համար անհրաժեշտ ֆունկցիոնալություն ։

Կամուրջ ծառայելով հետազոտման և պրոդուկտի միջև՝ Տեխ առաջադրանքների ինժեներներն առանցքային ազդեցություն ունեն CodeSignal հարթակի օգտատերերի փարձառության վրա։

  • Մասնակցում են CodeSignal հարթակի կառուցման գործընթացին

Տեխ առաջադրանքների ինժեներները նաև մասնակցում են  են CodeSignal հարթակի կառուցմանը և պրոդուկտի մշակմանը՝ աշխատելով հարթակի այն բաղադրիչների վրա, որոնք կապված են առաջադրանքների և թեստերի մշակման հետ։ Համակարգում շարունակ ավելացնում ենք նոր լեզուներով առաջադրանքներ մշակելու և դրանք լուծելու հնարավորություններ։ Ինչպես նաև զարգացնում ենք առաջադրանքներ կազմելու համար անհրաժեշտ գործիքակազմը։

Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ Տեխ առաջադրանքների ինժեներ լինելու համար

Տեխ առաջադրանքների ինժեներների դերը բավականին յուրահատուկ է։ Աշխատանքը լավ կատարելու համար անհրաժեշտ է հասկանալ ինժեներական տարբեր ուղղությունները և դրանց համար անհրաժեշտ հմտությունները։ Օրինակ՝ կարևոր է հասկանալ, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ frontend engineer լինելու համար, և ինչպես կարելի է մշակել տվյալ հմտությունը ճշգրիտ և անկողմնակալ կերպով գնահատող առաջադրանք։

Տեխ առաջադրանքների ինժեներներին նաև անհրաժեշտ է համընթաց շարժվել  նոր տեխնոլոգիաների արագ զարգացման հետ։ Ծրագրային ապահովման ոլորտն անընդհատ փոփոխվում է, այդ իսկ պատճառով կան բազմազան լեզուներ ու տեխնոլոգիաներ, որոնց անհնար է տիրապետել ամբողջապես։ Ամեն օր մեր մասնագետները թեստեր են մշակում  նոր տեխնոլոգիաների համար, որոնց հետ նախկինում չեն առնչվել։ Սա նշանակում է, որ Տեխ առաջադրանքների ինժեներները պետք է սիրեն կարճ ժամանակահատվածում նոր բաներ սովորել։ Իսկ Software ոլորտի փորձը նույնպես մեծ առավելություն է։

Կարծո՞ւմ եք Ձեզ կհետաքրքրի CodeSignal-ում Տեխ առաջադրանքների ինժեներների հաստիքը

Մենք ընդլայնում ենք մեր թիմն ու փնտրում ստեղծարար և նպատակասլաց թիմակիցների՝  տեխնիկական հմտությունների գնահատման #1 հարթակի կառուցմանը միանալու համար։

Ավելին իմանալու և հաստիքին դիմելու համար անցեք հղումով

Հոդվածը՝ այստեղ