Ո՞րն է «կարմիր գիծը», որը խախտելու դեպքում Իրանն անմիջականորեն կմասնակցի ռազմական գործողություններին. պարզաբանում է քաղաքագետը
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի էլիտար զորամիավորումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), պատասխանել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ-ի «Տելեգրամ ալիք»-ի հաղորդագրությունը։
«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն», - ասված է Կորպուսի հայտարարության մեջ։
Իրանագետ Գարիկ Միսակյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ տելեգրամյան ալիքում արված հայտարարությունը պաշտոնական համարել չի կարելի, ինչքան էլ որ այն ասոցացվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ.
«Եթե ընդհանուր խոսենք Իրանի դիրքորոշման մասին՝ Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, դա միջազգայնորեն սահմանված տարածքների ամբողջականությունն է: Իրանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ Հայաստանի Հանրապետության, հատկապես Սյունիքի մարզի դեմ ոտնձգությունները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Իրանի համար կարմիր գիծ են համարվում, և, կարծում եմ, այդ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»:
Ավելին՝ այստեղ