«Օրինակելի զույգ». Յուլյա Ֆինկի և ամուսնու ջերմ լուսանկարը
Դերասանուհի Յուլյա Ֆինկը վերջերս հաճախ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում իր էջում։
Oragir.live-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում դերասանուհի Յուլյա Ֆինկի և ամուսնու՝ մեկնաբան Արտյոմ Կարապետյանի ընտանեկան ջերմ լուսանկարները։
Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել էր, որ յուրաքանչյուր ամուր ընտանիքի հիմքում ամուսինների ընկերական հարաբերություններն են։ Նա նաև նշել է, որ տղամարդն ու կինն ամուսիններ լինելուց առաջ ընկերներ են, դառնում են համախոհներ, նայում են նույն ուղղությամբ։ Յուլյայի խոսքով՝ այս դեպքում վեճերն անհամեմատ ավելի քիչ են լինում, իսկ փոխզիջումն ու վստահությունը՝ շատ։
Հիշեցնենք, որ Յուլյան և հաղորդավար Արտյոմ Կարապետյանը տասներկու տարի է ամուսնացած են։ Նրանք մեծացնում են զույգ որդիներին՝ Լեոյին և Մուշեղին։