Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship
Legal

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Արմավիրի և Արարատի մարզերում.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի և Արարատի մարզային քննչական վարչություններում քննություն է տարվում՝ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«2022թ. մարտի 23-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում, միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսը, ստացած մարմնական վնասվածքներով, ընդունվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ ճանապարհատրանսպորտային պատարի դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

2022թ. մարտի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա և Նիզամի համայնքներ տանող խաչմերուկի հատվածում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, բախվել գազատար խողովակի հենասյանը և շրջվել, որի հետևանքով 2014թ. ծնված ուղևորը մահացել է, իսկ ուղևորներից ևս երկուսը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի  դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հորդորում է՝ հետևողականորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Տրանսպորտային միջոցները վարելիս կարևորել սեփական և այլոց կյանքն ու առողջությունը չվտանգելու հանգամանքը և այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»,-ասված է հաղորդագրության մեջ: