Արցախում կրկին գազ չկա. Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախում գազը կրկին անջատվել է։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է.«Երբ գազատարի վերականգնումից հետո հայտարարեցին, թե գազատարի վերականգնումն իրականացավ ՀՀ իշխանությունների ջանքերով, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ՝ ադրբեջանական կողմի միջոցով, ես անմիջապես հասկացա, որ այդ հայտարարության մեջ ինչ - որ կեղծիք կա։ Եվ, ահա, գազն Արցախում կրկին անջատված է»։
Ըստ նրա՝ պատահական չէր, որ գազատարը ադրբեջանական կողմը վերականգնեց՝ գազատարի վրա փական տեղադրելու համար,որ ցանկացած պահի՝ իր հայեցողությամբ, կտրի գազի մուտքն Արցախ։ «Գազը կրկին անջատվել է»,- ասել է Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ չեն իմանում ի՞նչ են անելու այս ցրտին. Արցախում, այս եղանակի համար աննախադեպ ձնառատ է, տեղ - տեղ նույնիսկ լերկ սառույց ու սառնամանիք։