Renault - ը վերսկսել է ավտոմեքենաների արտադրությունը Մոսկվայի գործարանում
Renault ընկերությունը երկուշաբթի օրը վերսկսել է ավտոմեքենաների արտադրությունը Մոսկվայի իր գործարանում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավտոկոնցեռնի ներկայացուցչին:
Ավելի վաղ Renault ընկերությունը հայտարարել էր փետրվարի 28-ից մարտի 5-ը Մոսկվայի իր գործարանում արտադրության դադարեցման մասին՝ պահեստամասերի մատակարարման խափանումների պատճառով: