Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ բանակցությունների ձախողումը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի հարցազրույցում ասել է, որ «պատրաստ է բանակցել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միաժամանակ նշելով, որ բանակցությունների ձախողումը «կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմ»։
«Ես պատրաստ եմ բանակցել նրա հետ։ Ես պատրաստ էի վերջին երկու տարվա ընթացքում։ Եվ ես կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարողանա ավարտել այս պատերազմը»,- ասել է նա։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ցանկացած ձեւաչափ, ցանկացած շանս, որպեսզի բանակցություններ վարելու հնարավորություն ունենանք, հնարավորություն՝ խոսելու Պուտինի հետ։ Բայց եթե այդ փորձերը ձախողվեն, դա կնաշանակի, որ խոսքը երրորդ համաշխարհային պատերազմի մասին է»,- ավելացրել է նա։
Զելենսկին նաեւ նշել է, որ «եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ լիներ, պատերազմը չէր սկսվի»։
«Ես կցանկանայի անվտանգության երաշխիքներ ստանալ իմ երկրի, իմ ժողովրդի համար։ Եթե ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ են տեսնել մեզ դաշինքում, ապա արեք դա անմիջապես։ Որովհետեւ մարդիկ մահանում են ամեն օր»,- ասել է նա՝ միաժամանակ ավելացնելով, ոչ շնորհակալ է օգնության համար, որը ՆԱՏՕ-ն ցուցաբերում է Ուկրաինային։