Ռուսական ՀՕՊ-ն ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք է խոցել
Ռուսաստանի զինված ուժերի ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 89 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ չորս հրամանատարական կետ եւ մարտական տեխնիկայի կուտակման 65 տարածք, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիայի կողմից օրվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի 89 ռազմական օբյեկտներ։ Դրանց թվում են չորս հրամանատարական կետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու կայանքներ, ինը հրետանային հրանոթներ, հրթիռահրետանային սպառազինության եւ զինամթերքի հինգ պահեստներ, ինչպես նաեւ մարտական տեխնիկայի կուտակման 65 տարածքներ»,-ասել է Կոնաշենկովը:
«Ռուսական ՀՕՊ - ի միջոցներով օդում խփվել Է ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք», - հավելել է նա: