Կիեւի մարզում պարետային ժամ է սահմանվել
Կիեւի մարզում պարետային ժամը սահմանվում է մարտի 20-ի ժամը 20.00-ից մինչեւ մարտի 21-ի ժամը 7.00-ն (Երեւանի ժամանակով ժամը 22.00-ից մինչեւ ժամը 9.00-ն), հայտարարել Է Կիեւի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը։
«Կիեւի ամբողջ շրջանում մարտի 20-ից 21-ը պարետային ժամ է սահմանվում 20:00-ից մինչեւ 7:00: Դուրս չենք գալիս փողոցներ եւ այլ հասարակական վայրեր (միայն հատուկ տրված անցագրերով եւ ինքնության վկայականներով)»,-գրել է Պավլյուկը իր Telegram-ալիքում: