Չինաստանը հերքել է Լավրովի՝ Պեկին մեկնելու մասին գերմանական թերթի հաղորդագրությունը
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժան Լիցզյունը հերքել է գերմանական Bild թերթի հաղորդագրությունը, թե իբր ընդհատվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Պեկին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Լավ կլինի այդ մասին հարցնեք գերմանական թերթին։ Որտեղի՞ց են վերցրել այդ տեղեկությունը»- ասել է Լիցզյանը՝ ի պատասխան լրագրողների՝ համապատասխան նյութը հաստատելու խնդրանքին։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Bild-ի հրապարակումը ֆեյք է: «Սա բացահայտ ֆեյք է, որը ներկայացնում է արեւմտյան քարոզչությունը այդ թվում ՝ երկկողմ հարաբերությունների նկատմամբ։ Մենք դա բազմիցս ենք տեսել, մեզ փորձում են շեղել, բայց մենք դա թույլ չենք տա» — ասել է դիվանագետը։