Լուկաշենկոն հնչեցրել Է Ուկրաինայում կրակի դադարեցման պայմանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է Ուկրաինայում հրադադարի պայմանը։ Այս մասին նա ասել է ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է БЕЛТА-ն։
Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի դադարեցում հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների ընթացքում մշակվող պայմանագիրը կնախաստորագրվի (նախապես ստորագրված փաստաթղթի մշակմանը մասնակցած անձանց կողմից, անվան և ազգանվան սկզբնատառերով ստորագրում):
«Հենց որ արտգործնախարարները նախաստորագրեն այդ պայմանագիրը, հնարավոր կլինի կրակի դադարեցումը։ Բայց ես բացարձակապես համոզված եմ, որ Ռուսաստանը չի գնա գործողության դադարեցման կամ կասեցման, քանի դեռ չի նախաստորագրվել պայմանագիրը», - նշել է նախագահը։