Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին.ՌԴ ԱԳՆ
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացին,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի խաղաղ պայմանագրին պատրաստվելու պատրաստակամությունը և վերահաստատում ենք մեր աջակցությունը՝ բանակցային գործընթացին»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։